Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ժամանակավորապես դադարեցվել են նաեւ Ելենա Արշակյանի երկու նախագծերի՝ «Շիրազի Վարդը» եւ «Սիրուն Սոնա» սերիալների նկարահանումները:

Պրոդյուսերը սոցցանցերում իր հետեւորդներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում օրեր շարունակ ծանրաբեռնված եւ շուրջօրյա նկարահանումներ են իրականացրել, որպեսզի ապահովեն առաջիկա սերիաները:

«Եթերից չենք բացակայելու, որովհետեւ մեզ սպասում են»,-գրել է Ելենան: