Ներշնչանքը սպանում է, վստահ եմ, շատերն են իրենց հիվանդ զգում: Վերջապես, մի ելք պիտի՞ լինի այս մղձավանջներից դուրս գալու կամ վերջնականապես հիվանդանալու համար:
Աշխարհահռչակ մարդիկ են ասում, որ հիվանդացել են, մամուլն է գրում շատերի մասին, ի՞նչ մի ամոթ բան է, հո ՍՊԻԴ չի, աշխարհովի է…
Պետք է հիվանդ մարդկանց մասին տվյալները հրապարակել, էդ միջոցով կօգնենք կոնտակտավորների շրջանակակը սեղմել, ինքնակամ կգան մարդիկ, մյուս կողմից էլ գոնե կազատվենք էս հոգեկան տառապանքներից:
Մարդու իրավունքներին լա՜վ տեղյակ եմ, ինքս եմ պաշտպանում այդ իրավունքները, հետևաբար, լոլոներ չկարդաք էստեղ, որ պետք է լինում՝ լավ էլ խախտվում է ցանկացած օրենք…
Հանրային առողջությունից առավել՝ այս պահին ոչինչ չկա:
Հրապարակել է պետք հիվանդների տվյալները, նրանց աշխատավայրերը, բնակության վայրերը և այլն…