Գևորգ Պետրոսյանի, 3 տողից բաղկացած գրառումը, քաղաքականությամբ բզբզացող, որոշ բախտավոր դեղնակտուցների ցայտնոտի մեջ հայտնվելու պատճառ։

Ինձ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ էր գրել պարոն Պետրոսյանը, որ բոլորդ այդպես ոգևորվեցիք։
Վերջապես եկեք այն գիտակցության, որ պատգամավորն ունի իրավունք, բացի իր քաղաքական թիմի տեսակետը հայտնելուց, հայտնել նաև իր սեփական կարծիքը:Իդեպ ,չմոռանամ նշել, որ հաճախ դուք ինքներդ եք խոսում ` խոսքի ազատ արտահայտման իրավունքից: Հիմա ձեզ ի՞նչ եղավ պարոնա´յք բախտավորներ։

Մեկը մոռանալով պատգամավորի իր կարգավիճակը` հիշում է իր դաժան մանկության տարիները, երբ ջութակի է հաճախել և իրեն նեղացրել են:Ցիտում եմ՝ <<քուչի տղաները>> ու իր հոգեվիճակը փորձում է <<կարել>> մյուսների վրա:Մյուսն էլ հիշել է ուսանողական տարիների բարդ հոգեբանական իրավիճակը, երբ դասերը չսովորելու արդյունքում,պարոն Պետրոսյանից գնահատական էր մուրում ու ,այդ օրերի ցավից դրդված,է´լ հոգեբան է ինքնահռչակվում, է´լ հեքիաթասած է դառնում։
Դե Գևորգ Պետրոսյանի նյութերի տակի հազարավոր ֆեյքերից չեմ խոսում։

Ում անդրադարձա գրառմանս մեջ, դիմում եմ ձեզ`բոլորիդ,ձեր բախտը ժպտացել է և հասել եք ԱԺ։
Մի մասիդ էլ բախտը ժպտացել է,որ մի քանի կոպեկ են շպրտում դիմացներդ քոմենթ գրելու համար, ԲԱՅՑ միշտ հիշե՛ք,ԴՈՒՔ ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆ ԵՔ։
Փորձեք գոնե հասնել Գևորգ Պետրոսյանի մարդկային արժեքների 1%֊ին, ունենալ նրա մասնագիտական գիտելիքների 1%֊ը ու ,չմոռանամ նաև նշել, ունեցեք Գևորգ Պետրոսյանի հումորի 0,5%֊ը և ձեր կյանքը կկարևորվի։
Այ որ լսեք, թե ինչ հումորներ է անում պարոն Պետրոսյանը օրվա ընթացքում, ու իր օրվա ինչքան ժամանակն է լայն ժպիտով անցկացնում ,հավատացե´ք ինքնասպան կլինեք նախանձից:Նա ձեր գոյության մասին ընդանրապես չի էլ հիշում։

Գևորգ Պետրոսյանը լավ դաղեց ձեզ` բոլորիդ` ճիշտն ասելով:Դուք դա փաստեցիք ձեր ոչ ադեկվատ գրառումներով։
Այո՛, բավական է թատրոն ցույց տաք։

Հ.Գ 1 Նման միտք ես էլ էի արտահայտել իմ էջում,մինչև պարոն Պետրոսյանի գրառում կատարելը,ուստի կիսում եմ իր տեսակետը։

Հ.Գ 2 Մարդ եղե´ք, սկզբունքայինություն ունեցեք և սիրեք ձեր երկիրը: