Բա, որ դուք էդքան պլոճիկ ունեք, ու ձեր դեմ խաղը չկա, ինչ ուզում, ոնց ուզում անում եք, բա կարողանայիք մի հատ Թովմասյան Հրայրի հարց լուծեիք, ոչ թե երկու տարի շարունակ սահմանադրական ճգնաժամի մեջ երկիր պահեիք ու նեղն ընկած պահին ժողովրդից օգնության ձեռք խնդրեիք։

Բա, որ դուք էդպես դուխով եք, կարողանայիք, նախկին թալանչիներ, որ սիրում եք անընդհատ հիշատակել, էդ նախկին թալանչիներից հետ ստանայիք թալանածը, այսօր ժողովրդի դարդին դարման անեիք։ Հատ-հատ չնշեն, զահլա չունեմ, միեւնույն է դուք ձեր բերանի համը լավ գիտեք, ոնց որ պլստալը։ Հա, սերժիկ ենք յանի մերժել, բայց սերժիկների քայլերը ոնց որ լավ էլ ձեր հագով, ու ձեր քայլերով է։ Լավ բան չէիք կարող սովորել։ Թեւ ով գիտի.. կարող է լավ էլ մշակված քայլ էր..
Մի խոսքով ինչ ասում էիք, օդից կախված` օդում մնաց։ Լավ եք անում։ Բայց վաղը հույս չունենաք, որ ձեզ ձայն տվող է լինելու, ոնց որ երկու տարի առաջ, ու Աստված էլ բեթարից ազատի..