էԴՄՈՆ մԱՐՈՒՔՅԱՆԸ ԵՎ …ԽԱՆՈՒԹՊԱՆ ՀԱՄՈՆ
Ինձ չափազանց տհաճ է, էդմոն, քո մասին կրկին գրել, բայց դե դու շարունակում ես անհամ, անիմաստ, բովանդակազուրկ բաներ շատ խոսել, որ արդեն մաքուր զզվացնում ես ու մեր համբերությունը չարաշահում:
Դու նույնիսկ, առանց ամոթի, «սիրելի հայրենակիցներ» դիմելաձևն ես օգտագործում: Քեզ սիրելի մարդիկ, էդմոն, դու փնտրիր քո խմբակցությունում, Վանաձորի մի շա՜տ նեղ միջավայրում, քեզ նման աբիժնիկների խմբում (փեսա միշիկն էլ վրադիր)…
Քո մասին իմ վերջին ստատուսը, էդմոն (պինդ բռնվիր), միայն ֆեյսբուքում 1100-ից ավել հավանումներ ունեցավ, 456 մեկնաբանություն, որոնք բոլորն անխտիր քո կերպարը բացասական բնութագրող տոողեր են և 351 օգտատեր էլ կիսվեցին: Հիմա քեզ պա՞րզ է, էդմոն, թե քեզ որքա՜ն չսիրողներ կան: Եթե ավելացնեմ նաև, թե այդ ստատուսը, որ Yutub-ում տարածվեց, մոտ 200 հազարից ավել համակիրներներ ունեցավ, դու պարզապես, եթե, իհարկե, ամոթ ունես, ձայնդ պիտի կտրես ընդհանրապես:
Այ դու կեղծ, հակաժողովրդական «ընդդիմադիր», որ ամեն ինչի դեմ պիտի խոսես՝ առանց հաշվի նստելու, թե մեր (ոչ քո, իհարկե) երկիրն ի՜նչ ցավերի միջով է անցում այդ կորոնավիրուս կոչված աղետի պատճառով: Պարզվում է, էդմոն, դու այս աղետալի վիճակն օգտագործում ես վարչապետի դեմ քո ապուշությունները տարածելով, նրա վարկանիշի վրա ազդելու մանիպուլյացիոն ժեստեր կատարելով: Ծիծաղելի պահվածք: Ի՜նչ փոքր հոգու տեր ես, էդմոն, որ քո՝ արդեն չունեցած հեղինակությամբ ու նույնքան դիմազուրկ քո խմբակցության պահվածքով, փորձում ես ժողովրդի սերն աղերսել: Դու մի՞թե չես հասկանում, որ աղետի մեջ եղած երկրում ժողովուրդը չի՛ ընդունի նրանց, ովքեր անհաղորդ են համաժողովրդական ցավերին:
Հիմա էլ, համացանցում աղեկտուր զրույցդ ես տարածել, թե քեզ վիավորե՜լ են: Վա՜յ, վայ, վայ, խեղճ էդմոն: Այդ ի՞նչն է քեզ այդպես վրդովեցրել, այն, որ ԱԺ նախագահն անձամբ քեզ չի տեղեկացրել արտահերթ նիստի մասին, որ դու զայրացած ասես, թե՝ «Եթե կանչում են արտահերթ նիստի, ուրեմն «բոլոր սահմանների անցում» է նշանակում դա»: Բա եղա՞վ, այ ոչ ու փուչ պատգամավոր էդմոն, ուրեմն բժիշկները թող օր ու գիշեր տառապեն, կառավարությունն էլ վերջին ջանքերը գործադրի, իսկ քեզ չի կարելի արտահերթ նիստի կանչել:
Ախ, հա՜, մոռացա, որ ասում ես, թե «շորերս արդեն փոխել եմ»: Ինչպե՜ս կարելի է էդմոնին խանգարել երեկոյան ժ. 5-ից հետո, երբ նա արդեն շորերը փոխել է:
Տո այ մեծամիտ, էս երկրի վիճակը քեզ համար հե՞չ: Էդ որ ամբողջ կառավարության կազմն ու կարգին հայերը մտահոգված օրն ի բուն ջանում են, թե ինչպես դուրս գան այս աղետից, էդմոնի համար հե՛չ կարևոր չի:
Շիրվանզադեի մի պատմվածքը հիշեցի. ատամնացավ ունեցողի կինը բակում խաղացող երեխաներին պատուհանից ձայնում է.
-Երեխաներ, մի աղմկեք, Դիմաքսյանի ատամը ցավում է:
Հիմա այս մարուքյանն է, որ շորերը փոխել է ու, եթե ընդառաջի ԱԺ հրավերին, ստիպված է լինելու նորից զգեստափոխվել: Օ՜, դա ո՛չ միայն դժվար գործ է, այլև (ու ավելի կարևոր) վիրավորակա՜ն է էդմոնի համար:
Շիրվանզադեն քեզ ծանոթ լիներ, էդմոն, իր հերոսուհու բերանով կավելացներ.
«Երեխաներ, մի՛ խանգարեք, էդմոն մարուքյանն արդեն շորերը փոխել է ու հանգստանում է»:
Այսինքն մարուքյանը վիրավորվել է, որ ԱԺ նախագահը մի ժամ առաջ անձամբ իրեն չի հայտնել, որ արտահերթ նիստ կա:
Այ, այ, ոչ ու փուչ մարուքյան, դու քո այդ պահվածքով նաև Եղիշե Չարենցի էն խանութպան Համոյին նմանվեցիր, որն
«Իրա խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Գանգատվում էր.-Ինչո՞ւ չկա
Մի անուշ, գարնան քամի…»:
Հիմա շարունակությունը լսիր, էդմոն. այստեղ դու ավելի ես նմանվում Համոյին, որովհետև քո հեչ էլ պետքը չի, թե այդ անտեր կորոնավիրուսից ինչքան տառապողներ կան, և թե սրտացավ մարդիկ ի՜նչ աներևակայելի ջանքեր են գործադրում՝ դրան հաղթահարելու համար:
«…Եվ էս մեծ մտքերից հոգնած՝
Գնաց տուն, որ փաստոն խաղա:
Իսկ նրա խանութի առաջ
Մեռնում էր մի որբ երեխա…»:
Հիմա հասկացա՞ր, էդմոն, թե քո և խանութպան Համոյի նույնությունը որն է: նա փաստոն խաղալու գնաց, դու էլ շորերդ փոխած՝ քո անդուր քարոզն ես կարդում համացանցում՝ քեզ երևակայելով, թե ԱԺ պատգամավորիս վիրավորել են:
Ինձ էլ թվաց, էդմոն, թե դու մի քիչ մարդկություն կունենաս, շորերդ փոխելուց հետո ո՛չ թե քո անդուր տոնով ու անդուր ձայնով ախմախ-ախմախ բաներ դուրս կտաս, այլ մի քիչ քեզ նեղություն կտաս՝ շուրջդ նայելու, թե ինչ է կատարվում: Ես էլ մտածում եմ, թե էս էդմոնը գուցե վերհիշեր, թե ինչ աղմուկ էր, երբ սեռժի ժամանակ ԱԺ պատգամավորներն իրենց աշխատավարձը 400 հազարից դարձրին 600 հազար, և հիմա «հայրենասեր» էդմոնը մտածում է, թե մի առաջարկ չանի՞, որ կրկին այն 400 հազարին անցնեն, մանավանդ ինքը շատ է մտահոգված արտակարգ ռեժմի պայմաններում տուժող մարդկանց վիճակով:
Չէ՜, էդմոնը դա չի մտածի, և որովհետև արդեն շա՜տ է նման խանութպան Համոյին, մտածում է, թե՝
«Ինչո՞ւ չկա
Մի անուշ, գարնան քամի…
Որ քանի շորերս փոխել եմ
Նստեմ, մի կարգին դինջանամ…»:
Դու դինջացիր, էդմոն, և թող քո ղեկավարած խմբակցությունն էլ ԱԺ-ում քո զուռնայի տհաճ ձայնին արձագանքի քո՛ պահվածքով: Դուք արդեն, որ «լուսավոր» եք կոչվում, ո՛չ մի բանով չեք տարբերվում աղբանոցում հայտնված էն անցյալ քաղաքական ուժերից:
Իսկ, քեզ, քո խմբակցությանն ու քո մի քանի համակիրների ջգրու, աղետի հետևանքները վերացնողներ կան ու կվերացնեն, չկասկածես: Եվ ժողովուրդն էլ հավատում ու սատարում է նրանց: Այս պարագայում, էդմոն մարուքյան, քո և կուսակիցներիդ ամեն խոսակցություն պարզապես հաչոց է լուսնի վրա: Եվ կգա անպայման այն պահը, երբ քաղաքական դաշտում դու և քո կուսակիցները պարզապես ավելորդ կդառնաք:
Վերջում կուզենայի խորհուրդ տալ, որ անհամ խոսակցություններիդ վերջ տաս, էդմոն, դրանք արդեն շա՜տ են տհաճ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ