ԷԴՄՈՆ մԱՐՈՒՔՅԱՆ, ՎԱԽԵՑԱ՞Ծ ԵՍ

Եթե իմ ստատուսները չվկայեիր, մարուքյան, ես բացարձակ ցանկություն չունեի քո անդուր երեսը նորից տեսնել, դեռ ավելին՝ քո մասին կրկին գրել:

Դու չհասկացար, Էդմոն, որ քո այդ ոչինչ չասող կենդանի եթերով քեզ ավելի ծիծաղելի վիճակի մեջ դրեցիր՝ ՄԵԿ, իմ վարկն ավելի բարձրացրիր ու իմ համակիրներին իմ շուրջն ավելի համախմբվելու առիթ տվեցիր՝ ԵՐԿՈՒ և ավելացրիր քեզ ատողների քանակը՝ ԵՐԵՔ:

Փող աշխատելու մասին ես խոսում՝ բացահայտ ստելով:

Նախ պատասխանիր, խնդրեմ, դու այդ ո՞ւմ և ինչքա՞ն փող ես տվել, որ խեղճությունդ ու վախվորած լինելդ վկայող քո եթերն այդպես ջանասիրաբար կրկնում են: Ֆեյսբուքում գրելով, մարուքյան, ես որևէ տեղից փող չեմ աշխատում. ես պարզապես, ի տարբերություն քեզ, մտահոգ եմ իմ Հայրենի երկրի վիճակով և հաճախ քննադատում եմ նրանց, որոնք, առաջինը հենց դու, այսօր մեր իշխանություններին խանգարում են այս նեղ օրերին հանգիստ ներվերով գործ անել:

Փող չեն աշխատում նաև այն 1000-ից ավել օգտատերերը, որոնք ֆեյսբուքում կիսում են իմ կարծիքը քո մասին, դեռ ավելին, իրենց մեկնաբանություններով ավելի են գունեղ դարձնում քո մասին եղած բացասական կարծիքը: Դու, երևի, ավելի կկապտես, եթե իմանաս նաև, որ իմ ստատուսները թարգմանվում և ռուսերենով էլ են տարածվում:

Դու Yutrub-ի հետ խնդիրներ ունես, լուծիր, և չհամարձակվես իմ ստատուսները որպես լավաշ բնութագրել. դրանք շա՜տ համբերությամբ կարդացողներ կան, որոնք ինձանից ավելի են ատում քեզ: Բա որ չի կարդացվում էդ քո վկայած կիսողներն ու մեկնաբանողներն ինչի՞ց ելնելով են աշխարհիս ամենավատ բաններն ասում քո հասցեին:

Փողի թեման, մարուքյան, գուցե ինքդ պարզաբանես, թե. «… Digital News կոչվող կայքը, որի վրա հարյուր հազարավոր դոլարներ են ծախսվում, «Լուսավոր Հայաստան»-ից ո՞վ է ֆինանսավորում»։

Հիմա սխա՞լ կլինի ասել, որ դու ընդամենը ջուր անող ես, ժողովրդին էլ փորձում ես համոզել, թե մի՛ կարդացեք, մի՛ լսեք բաներ, որոնք ինձ քննադատում են – այդ ամենն արվում է պետության կողմից:

Քեզ թվում է տեղ հասա՞վ քո ասածը. ժողովուրդը շատ լավ էլ գիտի իրերի իրական վիճակը:

Ինձ չե՞ս հավատում, նայիր հենց միայն քո կենդանի եթերին հետևող մեկնաբանությունները:
Դու փաստում ես, թե իշխանությունն է այդ ամենի հետևում կանգնած:

Տո, այ էդմոն, նախ դու բարոյական իրավունք չունես ժողովրդի անունից խոսելու և ապա՝ իշխանությունը հիմա հավե՞ս ունի քեզ նման դատարկ խոսքերով զբաղվելու. իշխանությունը գործ է անում, որը դու չես անում:

Դու քո մասին նյութերը աղբ տարածող նյութեր ես համարում, բա մի նեղություն քաշեիր կարդայիր քո մասին արված հազարավոր բացասական մեկնաբանությունները, գուցե հասկանա՞ս, որ հիմա քո այս, այսպես ասած, արդարացման կենդանի եթերն է աղբ տարածել նշանակում, ոչ թե այն, որ իրավացիորեն գրվում է, որ դու աչք ես փակում այն ահռելի աշխատանքերի դիմաց, որ հիմա կատարվում են Հանրապետությունում այս աղետյալ օրերին:

Թե՞ դա քեզ բացարձակ չի մտահոգում: Ասենք ինչի՞ պիտի մտահոգի որ, լավ էլ տեղդ գտել ես, ապրում ես քեզ համար, ԱԺ-ում պարտադիր հակառակ բաներ պիտի ասես այն փաստերին, որոնք օրվա վիճակի թելադրանքով են արվում:

Քեզ ի՞նչ կա, խոսում ես, էլի, բաներ է, որ ասում ես:

Բայց գալու է մի օր, երբ, այս աղետից, քո ջգրու, էդմոն, երկիրը դուրս կգա, ու դու մտովի կանդրադառնաս քո այս անմակարդակ կենդանի եթերին և արդեն ամոթանք կտաս ինքդ քեզ, թե, այ մարդ, այդ օրերին Հայաստանով մտահոգված մարդիկ օրն ի բուն աշխատում էին, ես էս ինչո՞վ եմ զբաղված եղել:
Եվ վերջում:

էդմոն տղա, կարող ես սա՛ էլ լավաշ համարել, իսկ կարդացողների հավանումները թող դարձյալ քեզ պատե-պատ խփեն, որ մի քանի անգամ էլ արդարացումի (թե՞ մեղանչումի) կենդանի եթեր մտնես ու կրկին զզվեցնես ոչինչ չարտահայտող քո մեկնաբանություններով:

Վախեցա՞ծ ես, էդմոն, այն բանից, որ քո մասին ավելի ու ավելի է ձևավորվում ժողովրդի բացասական կարծիքը:

Մարդիկ կան, էդմոն (դու, իհարկե, դրանց մեջ չես), ովքեր անշահախնդիր նվիրված են հայրենիքի շենացման, արդարադատության հաստատման, երկիրը երկիր դարձնելու գործին:

Առայժմ այսքանը, խանութպան Համո-էդմոն:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ