Հայաստանում օր օրի աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, արդեն 700-ից ավել վարակված համաքաղաքացիներ ունենք և այս իրավիճակում վիրուսի դեմ պայքարի լվագույն միջոցը տանը մնալն է: Այո այս իրավիճակում պետք է հնարավորին չափ սահմանափակվի մարդկանց շփումները, շփման շրջանակները, մի բնակավայրից մյուսը այցելելը և առհասարակ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, միևնույն ժամանակ խստագույնս պահպանել հիգիենայի կանոները’ կրել ձեռնոցներ և դիմակներ, հաճախակի լվանալ ձեռքերը, մաքրել դրանք ալկոգելով, պահպանել սոցիալական հեռավորություն և այլն:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Շավարշ Սողոմոնյանը:

Մինչ իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկում, բազմաթիվ կոչերով դիմում են քաղաքացիներին, մի խոսքով անում են հնարարոր և անհնար ամեն ինչ, վիրուսի տարածումը կախելու և այս ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս գալու համար, որոշ մարդիկ զբաղված են բացահայտ հակապետական, խառնակիչ, ստահոդ տեղեկություններ հրապարակելով, անպատասխանատու, անբովանդակ արտահայտություններ անելով:
Լավ ձեր ուզածն ինչ է? ինչ եք ուզում դուք մեզնից? Մեկը չկա դրան ասի. Տո այ ապուշ հիմա ընդդիմություն խաղալու ժամանակը չէ, քաղաքական դիվիդենտներ շահելու ժամանակաը չէ, ինքնահաստատվելու ժամանակը չէ:

Դե բավական է այս ճգնաժամային իրավիճակում ապակառուցողական և հակապետական անբովանդակ տեքստեր արտաբերեք, չեք հասկանում, որ հիմա քաղաքական խաղերի ժամանակը չէ, լավ չեք ուզում ինչ որ բանով օգնած լինեք, մի օգնեք, բայց մի էլ խանգարեք նրանց’ ովքեր աշխատում են, լուծումներ են փնտրում, քայլեր են ձեռնարկում և ի վերջո ամեն ինչ անում են րոպե առաջ վիրուսի տարածումը կանխելու և այս ճգնաժամը հաղթահարելու համար:
Դրանով դու ոչնչի չես հասնի, դեռ ավելին, երբ ճգնաժամը հաղթահարվի և մենք վերջնականապես անցնենք մեր բնականոն կյանքին, դուք ձեր քայլերի համար պատասխան եք տլալու և ժողովրդի կողմից արժանանալու եք համարժեք գնահատականի: