Առավոտ արթնանում եմ ու ի՞նչ տեսնեմ։ Ինտերնետում սքրինշութներ են պտտվում, որ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը «բռնվել ա» Ջոնի Բռջոնի նայելուց։
.
Նախ բանից անտեղյակ ու միանգամայն երջանիկ ընթերցողին ասեմ, թե ով ա Ջոնի Բռջոնին։ Էդ տենց ջահել ա, ով երեկոները լայվ ա դուրս գալիս, ասում, խոսում, պարում ա ու 11 000+ միաժամանակ դիտումներ հավաքում։ Մարդիկ նայում են էդ լայվը, հետո գնում ամեն մեկը իր պատին մի հսկա բարոյախրատական տեքստ գրում, թե ինչպե՞ս կարելի է հոգեպես անառողջ մարդու վրա խնդալ։
.
Հիմա հարց։ Ինչի՞ ա Ջիմ Քերին սուպեր աստղ, իսկ Ջոնի Բռջոնին հիվանդ մարդ։ Ու ո՞նց ինտերնետով դիագնոզ դրեցիք, որ էդ երիտասարդը հիվանդ ա։ Ըստ իս սովորական մարդ ա, ով արվեստով ա զբաղված։ Եթե կամերայի առաջ իրա արածից եք ասում հիվանդ ա, ապա էլի եմ հարցնում իսկ Ջիմ Քերի՞ն։ Եթե իրա խոսացածիք եք ասում, ապա դուք Ջիմ Քերիի հարցազրույցները լսե՞լ եք։ Լսեք էլի ինչեր ա խոսում։ Ստեղծագործ մարդը մնում ա ստեղծագործ մարդ։ Քանի որ իրեն նայող կա, ապա իրա արածը արվեստ ա, նայողներն էլ` արվեստի սպառողն են` հանդիսատեսներ։
.
Իսկ Տիգրան Ավինյանը, բա ո՞նց կարա զբաղված մարդը մտնի ֆեյսբուք ու Ջոնի Բռջոնի նայի։ Կարա։ Էն էլ ոնց կարա։ Նախ Տիգրան Ավինյանը մարդ ա, ու կարա աշխատելուց բացի նաև հանգստանա։ Հա, մարդիկ տենց են, իրենք հանգստանում են, ընդմիջում են անում։ Օրինակ ես կարողանում եմ օրեկան 30-40 րոպե տրամադրել սոցիալական ցանցերին ու էդ 30-40 րոպեում հասցնում եմ երկար գրառում անել, տեղադրել ու գնալ իմ գործերին։ Ծխող մարդը օրեկան մեկ տուփ ծխախոտ ա ծխում, հատիկը 5 րոպեում ու դա տևում ա 100 րոպե։ Ինչի՞ չի կարող Տիգրան Ավինյանը մեկ ծխախոտ ծխելու ժամանակ տրամադրի ու Ջոնի Բռջոնի բացի։
.
Սոցիալական ցանցը ժամանակակից մարդու կայքի անբաժան մաս ա արդեն։ Սոցիալական ցանցում ակտիվությունը հին ժամանակներում էր դիտարկվում որպես պարապության նշան, որովհետև սոցիալական ցանց մտնելու համար պետք էր գնալ ինտերնետ ակումբ, կամ նստել ստացիոնար համակարգչի առաջ։ Բնականաբար ինտերնետ ակումբում նստած մարդը չէր կարող ուրիշ բանով զբաղված լինել։ Ու եթե մեկը ամբողջ օրը «ինտերնետում գցած» էր, ապա նա ուրիշ գործ անել զուգահեռ չէր կարող։
.
Հիմա սոցիալական ցանցը «գրպանում դրած» ա։ Մարդը կարա զուգարանում նստած էլ գրպանից հեռախոսը հանի ու քոմենթ գրի, կամ Ջոնի Բռջոնիի լայվի վրա սեղմի։ Եկեք քննադատությունը չիջեցնենք սքրինշութի մակարդակի, որ տեղին քննադատությունն էլ չիջնի սքրինշութի մակարդակ։