Տեսնես, ինչքան են տքնել, ինչքան են ընտրողների դարդին դարման արել, տեսնես, չեն ամաչում։ Չէ, ոնց։ Բա առանց պարգեւավճարից, ինչպես ապրեն։
ԱԺ-ում նորից պարգեւավճարներ են բաժանում: Լավ, այս տեղից էլ չկալ տարում, ինչ պարգեւավճար։ Չէ, չեն ամաչում։ Ոնց կլիներ, մի ամիս չէին ստացել, ողորմություն էր, թողեցին, որ մարդիկ լավանան։ Չէ, հա.. Երկու տարվա մեջ, չկարողացան Սահմանդրական Դատարանի ճգնաժամի հարցը լուծել: Ու այս դժնդակ օրերին, երբ մարդիկ անօգնական են, հազար ու մի հարց կա չլուծված, մարդկանց` արդեն երկրորդ ամսվա կոմունալ վճարումների օրն է մոտենում, երեսփոխաններով որոշել են պարգեւավճար ստանալ։ Ուր մնաց ձեր հայրենասիրությունը, ճոռոմ-ճոռոմ խոսելը։ Դուք չկարողացաք, անգամ ՍԴ հարց լուծել։ Հը` լուծեցի՞ք :

Չէ։ Հակառակը փաթաթեցիք ժողովրդի վզին, որ կրկին ժողովուրդը ձեր գործը անի։ Լավ, բա դուք ինչի համար եք։ Դուք, նոր ընտրական օրենսգիրք պետք է ընդունեիք։ Չէ, դա էլ մի կողմ։ Դուք անգամ նախորդ ավտորիտար ռեժիմի մասին, մի կծու խոսք չասացինք։ Հազիվ իրար վրա մատ թափ տվեցիք։ Անգամ քաղաքական գնահատական չտվեցիք նախորդ ավտորիտար ռեժիմի.. դուք երկու տարվա մեջ չեք հասկացել, (բախտի բերմամբ, թե պատահմամբ, ոչ մեկը, ոչ մյուսը, լավ էլ իրարով ու իրար համար) թե որտեղ եք գտնվում եւ ինչ կարող եք անել։ Բոբիկ եք մտոք.. փոխարենը լավ էլ շուստրի, որտեղ որ փող կա..
Լավ, դուք մարդկանց կյանքը բարելավելուն ուղղված, ինչ օրենքներ եք մշակել։ Ինչ եք արել, որ մարդիկ բարեկեցիկ ապրեն, եւ ձեր ասած` հպարտ քաղաքացին իրեն իսկապես հպարտ զգա։ Ոչինչ էլ չեք արել։ Չէ, մենք ԱԺ չունենք։ Բայց ունենք մեր հաշվին, մեր վզից կախված երեսփոխաններ։
Ինչ ասեմ, դուք մեղավոր եք, որ խիղճ չունեք, իսկ իշխանությունը շարունակեց ինստիտուտներ չձևավորելով, համակարգային ոչ մի փոփոխություն չանելով գոյատեւել։ Երկիրը` խորհրդարանական այս համակարգի պայմաններում ոչինչ չանելով, պարզապես կգլորվենք անդունդը։