ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նոր կարդացի և լսեցի այս խոսակցությունը, որը համարվում է մեկուսացած քաղաքացու բողոք:
Լրագրողական հնարքով նկարը բաժանված է երկու մասի , որտեղ ակնհայտ տարբերություն կա աջ և ձախ մասերի :
Մարդիկ դժգոհում են , որ երկու հոգով մեկ սենյակում են , դժգոհում են ասելով «խալխի կնգա հետ (սենյակում երկու կին են , խալխի ԿԻՆ ) մի սենյակում են, առանձին զուգարան էլ չկա »: Սա քաղքենիության վերջին ճիչն էր :
Ահազանգում էին, որ մեր քաղաքացիները մնացել են սոված և կառավարությունից խնդրում են աջակցություն հայրենիք վերադառնալու համար , բայց այսօր ի՞նչ ենք լսում: Մարդկանց այսքան սրտացավ մոտեցումը այսկերպ գնահատել : Հավանաբար եկել են Հայաստան , որ մեկուսանան «Սիլ » հոթելում , մի լավ հանգստանան ու պաշտպանվեն, մինչև օրերը բացվի , ամեն ինչ անցնի նորից գնան իրենց սիրելի օտարությունը , որտեղ հավի միսը թթվասերով համեմած և շոգեխաշած է , որտեղ ամեն մի մահճակալ կողքին կա մի պետքական, որտեղ առոք փառոք են:
Ո՞վ եք դուք , որն է ձեր առաքելությունը այս կյանքում :
Էլ չխոսեմ լրատվականից»: