ՄԱՐԳԱՐԵ» աՇՈԾՅԱՆԸ. Եթե Եսայի մարգարեն Աստծո խոսքի քարոզիչն ու տարածողն էր Երուսաղեմում, ապա աշոԾյանը, սեռժիկ սարգսյանի ու վերջին ջիգերով գոյությունը մի կերպ պահպանող էն հհկ կոչված կուսակցության տխրահռչակ քարոզիչն է մեր օրերի Հայաստան աշխարհում: Եթե Եսայի անունը եբայերեն նշանակում է «Տերը փրկում է», աշոԾյանին կարող ենք բնութագրել այսպես. «Ժխտողն ամենայն լավի»:

Այլ կերպ ինչպե՞ս բնութագրել մեկին, որը համառորեն չի տեսնում (դուք կարդացեք՝ չի ուզում տեսնել), թե Հայաստանի ներկա իշխա-նությունները, գիշերն էլ ցերեկ արած, ի՜նչ դժվարին պայքար են մղում այս աղետյալ օրերին:


Իսկ ինքը՝ նոր «մարգարե» աշոԾյանը, «խորիմաստ» դատողություններ է անում, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, նաև «մարգարեաբար» գուշակում է, թե՝ «Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք, նիկոլավիրուսն էլ»։

Նախ դու, աշոԾյան, կորոնավիրուսի դեմ պայքարում այդ ի՞նչ ավանդ ունես, որ դրա հաղթահարումն էլ նաև քե՛զ ես վերցնում: Ի դեպ, մասնագիտությամբ էլ ոչ բարով բժիշկ ես:

Եվ ապա՝ ի՞նչ և ո՞ւմ նկատի ունես, երբ ասում ես. «Երբ որ այս ամենն ավարտվի, կառավարությունում պետք է լինեն հրաժարականներ»: Այսպես ինքնագոհ ու «համոզված», ռոբիկ քոչարյանի ու սեռժիկ սարգսյանի կամակատար կայքերում ու այլ լրատվամիջոցներում, հայտարարում է նոր «մարգարեն»՝ հպարտ կեցվածք ընդունելով:

Նույնիսկ դժգոհո՜ւմ է, որ արտակարգ դրության պայմաններում որոշ սահմանափակումներ կան: «Նոր մարգարե» աշոԾյանն, անշուշտ, մոռացել է, թե մամուլն ինչ ճնշումների տակ էր, երբ ռոբիկ քոչարյանը 2008-ին հանիրավի արտակարգ դրություն հայտարարեց երկրում: Մոռացկոտ աշոԾյանը հիմա առյուծ կտրած բարբաջում է. «նիկոլական քարոզչամեքենան ոչ թե վիրուսի կամ Ալիեւի դեմ է պայքարում, այլ այլախոհների եւ ընդդիմության»:

Եթե դու մեր երկրի քաղաքացին ես, աշոԾյան, ապա դու պարտավոր ես ենթարկվել Արտակարգ դրության պարետի եւ Առողջապահության նախարարի հրահանգներին և դադարեցնել իշխանությունների նկատմամբ անվստահություն ու ատելություն սերմանելու քարոզչությունն ու գործողությունները:

Հենց դու այս գիտակցությանը գաս, այ դու՝ հհկ-ական մնացուկ աշոԾյան, վերանայիր իշխանությունից հաշիվ պահանջելու քո անպատկառ պահվածքը։

Քեզ վերադարձնեմ քո այն բառերը, որ դու համացանցում ասում ես այսօրվա իշխանությունների հասցեին՝ «տխմար, տգետ եւ մեծամիտ պահվածք»: Այդ դո՛ւ ես, աշոԾյան, տխմարը, տգետը և մեծամիտը: