Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայում եմ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հարցազրույցը:

Ինչքա՜ն սեր ու ջերմություն կա առ հայրենիք, վինչքա՝ն պատասխանատվություն կա առ ժողովուրդ:

Անտրտունջ տանում է մեկուսացումը:

Հարյուրավոր երկրներ տեսած մեր զավակը զարմացած է իշխանությունների հոգատարությունից ու կազմակերպվածությունից ու դրա համար շնորհակալություն է հայտնում:

Մենք էլ ենք շնորհակալ, որ այս ծանր պահին որոշեցիր լինել ժողովրդիդ հետ, որը քեզանով այդքա՜ն հպարտանում է»: