Factor.am-ի զրուցակիցը ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն է: Նա այս օրերին ինքնամեկուսացել է, և, որպես օրինավոր քաղաքացի, տնից դուրս է գալիս միայն խանութ այցելելու համար: Դերասանը նկատում է՝ հայ ժողովուրդը դժվարին պահերին առավել քան միաբան է:

-Պարո՛ն Քոթանջյան, հիմա ինչպես ամբողջ աշխարհի, հայ ժողովրդի համար ևս դժվարին ժամանակներ են: Դուք ինչպե՞ս եք անցկացնում Ձեր օրերը: —

Համեմատած շատ ու շատ երկրների հետ՝ մենք ավելի կազմակերպված ենք: Երկու-երեք օրը մեկ անգամ դուրս եմ գալիս, գնում եմ խանութներ, տեսնում եմ մարդկանց բարյացակամ վերաբերմունքը թե՛ իմ, թե՛ մեկը մյուսի նկատմամբ: Մարդիկ փափկել են, փոխվել:

Հիմա մարդիկ ավելի պատրաստակամ են բարի գործեր անելու համար, փորձում են հնարավորինս օգտակար լինել միմյանց: Դա հիշեցրեց ինձ անկախության առաջին դաժան տարիները, 1990-ականները: Մեր ազգը կարողանում է դժվար օրերին համախմբվել, մաքրվել:

-Դուք գո՞հ եք կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ կառավարության տարած աշխատանքից: -Այո, կարծում եմ՝ լավ են աշխատում, աստիճանաբար ավելի լավ կլինի:  Աստված տա՝ ամեն բան շուտ անցնի, կարողանանք վայելել միմյանց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/239392.html