Զրույց վարորդի հետ

-Լսե՞լ եք, ոնց որ կառանտինը մի ամսով էլ են երկարացրել.
-Չէ, չեմ լսել, հաստա՞տ,
-Հա, ոնց որ, նոր կարդացի, հազիվ էի հավաքել տան վարձերի փողը, 22 տարեկան եմ, տանը մենակ ես եմ աշխատում, բայց դե ջանդամ… (էս հատվածում արդեն սիրտս թուլացավ((((()
-Եթե տենց ա, քշեք Կիեվյան…
-Հա, ճիշտ ա, ձեռ-ձեռի տանք ու քցվենք իրար հետ մոստից.…
Ստեղ ծիծաղս նենց եկավ, որ փոշմանեցի Կիևյան գնալուց, սկսեցի հռհռալ էս հավես տղու հետ: Մի քիչ փորձեցի համոզել, որ սաղ լավ կլինի, որ ջահել ա ու պինդ ու հումորով, բայց տուն եկա մի քիչ փշրված ու էլ չեմ ուզում ձեր ճաշերի նկարները տեսնեմ:
Հուսով եմ ամեն ինչ էս խեղճ մարդկանց գլխին չի ջարդվի էլի: Եթե հա, ուրեմն թքել եմ էս կյանքի երեսին, քշի Կիևյան…