Վերահսկողություն գոյություն չունի։ Փողոցներում մանրադիտակով ման գաս հատուկենտ ոստիկան կգտնես։ Օլիգարխներին, մեծահարուստներին, պետական ծառայողներին, որոնք պարգեւավճար են ստանում, հանեք, ու ամեն ընտանիքի գումար տվեք, կոմունալները վճարեք, թո՛ղ մարդիկ մնան տանը, մինչեւ տեսնենք ինչ է լինում։ Մեծիկ-մեծիկ մի խոսեք։
«Մնալ տանը», ասելով չի, այլ կազմակերպելով է՛։
Ես օրինակ ոչ մի խոցելի խմբերում չկամ։ Այսինքն այս օրերին փող չունեմ ստանալու, ինչպե՞ս ապրեմ։ Մարդ արդեն չգիտի, տեղից էլ անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդկանց ի՞նչ ասի։
Շարունակեք խուճապ տարածել։ Ձեզ չթվա, որ կփրկի ձեզ։ Մեռնելու ենք, թող մեռնենք, դուք էլ մեռելներին կղեկավարեք։
Երանի մեռելներին, որ ձեր ձեռքը չեն մեռնի.. մարդ արդեն երանի է տալիս մեռնողներին։
Չասեք փող չկա։ Քիչ չեք հավաքել։ Համշխարհային բանկը քիչ փող չի տվել։ ԵՄ քիչ չի տվել.. ԱՄՆ տվել է։
Այս օրերին էլ գրանտ գրեք ու ստացեք, ձեռք է տալիս այս վիճակը ոմանց։