Փաշինյանի անկեղծության և ազնվության մասին.

Արդեն մի քանի անգամ նկատել եմ, երբ Վարչապետը կոնկրետ տվյալներ, այս կամ այն ոլորտի հետ կապված շատ կոնկրետ թվեր է հրապարակում, մարդկանց մի բազմություն /հիմնականում նույն մարդիկ են/ վարժեցրած շների նման արագորեն քոմենթներում գրում են «սուտ է» և նմանատիպ այլ արտահայտություններ:
Լավ այդ աստիճան տհաս ու պրիմիտիվ?

Հարգելիներս այդ տվյալնները չեն կարող սուտ կամ կեղծ լինել:
Վարչապետը բոլոր այդ տվյալները ստանում է համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչություններից, դրանք մինչև նրան հասնելը մանրակրկիտ ստուգվում են նոր տրամադրվում: Առավելագույնը այդտեղ կարող է շատ աննշան վրիպումներ կամ անճշտություններ լինեն կապված մարդկային գործոնի հետ:
Փաշինյանին կարող եք քննադատել, նրա որոշ քայլերի, կամ տեսակետների հետ համաձայն չլինել, դա ձեր իրավունքն է, բայց մի բան լավ իմացեք’ նա երբեք, կրկնում եմ երբեք և ոչ մի պարագայում չի հրապարակի մի տվյալ կամ փաստարկ, եթե ինքը դրա ճշմարտացի լինելու մեջ վստահ չլինի:
Հասկանում եմ, որ մինչև հիմա որոշ մարդկանց ուղեղներում չի տեղավորվում, որ երկրի ղեկավարը կարող է ազնիվ լինել, անկեղծ լինել ժողովրդի հետ, չխաբել նրան:


Այո Փաշինյանը հենց դրանով է բացառիկ, դրա համար են մարդիկ նրան այդքան սիրում և վստահում, նա անկեղծ է, ազնիվ է և չի թալանում, չի գողանում, չի կեղծում, չի ճնշում, չի բռնանում, չի սպառնում:
Հասկանում եմ, որ հիմա կարգին հաղորդման սկեչերից մեկի հանրահայտ հերոսի նման, արդեն երկու տարի է, ինչ նստած մտածում եք, թե էս որտեղ է ուզում է քցած լինի, մտածում, մտածում ու չեք գտնում: Ձեր ուղեղի մեջ պարզապես չի տեղավորվում, որ մարդ կարող է պարզապես այդպիսին լինել’ ծառայել իր ժողովրդին, ծառայել անմնացորդ նվիրումով ու մեծ սրտացավությամբ սեփական երկրի և ժողովրդի հանդեպ: Նույնը կարող եմ ասել նաև քաղաքապետ Հայկ Մարությանի և մեր որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին :


Դրա համար էլ անճարությունից սկսել եք «լակոտությամբ» զբաղվել, մանկահասակ երեխայի նման սպասում էք մի բան գրի, դուք էլ առանց որևէ հիմքի և հիմնավորման ձեր մանկլավիկներին հրահանգում եք, որ մտնեն գրեն «սուտ է» կամ նմանատիպ’ մանկահասակներին բնորոշ, առանց որևէ հիմնավորման ու փաստարկների, կամ էլ ստահոդ ու կեղծ հիմնավորումներով այլ գործիքակազմ եք կիրառում: Դա է ձեր մակարդակը, էությունը և դուք ավելիին ունակ չեք:
Այո մենք 20 տարի ապրել ենք ստի ու կեղծիքի մեջ ու որոշ մարդկանց իրական ճշմարտությունը սուտ է թվում այն պատճառով, որ չեն ուզում դրան հավատան, չեն ուզում դրա հետ հաշտվեն, չեն ուզում համակերպվեն նոր իրողությունների և նոր Հայաստանի հետ: