Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Տատյանա Բուլանովան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոց՝ նախնական վարկածով սրտի կաթված կամ կաթված ախտորոշմամբ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Երգչուհին կարճ հարցազրույցի ժամանակ նշել է, որ իրեն լավ է զգում, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բուլանովայի համերգների կազմակերպման մասով տնօրենը հրաժարվել է մեկնաբանել երգչուհու հոսպիտալացման լուրը:

Հիշեցնենք, որ 2004 թվականին Բուլանովային տրվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում: