Գտնվում եմ ՌԴ-ում
Այս երկիրը շատ մեծ ու հզոր է, գաղտնիք չի, որ նաև հարուստ իր ռեսուրսներով։ Բայց նա չշտապեց հայտարարել արտակարգ դրություն, որպեսզի չկատարի իր պարտականությունները իր քաղաքացու դեմ։ Կյանքը կարծես ընդհանում է իր հունով, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դու պարտավոր ես նստել տանը, եթե ոչ, ապա 4000 ռուբլի տուգանք կմուծես։ Իսկ քո աշխատավայրը բացելու դեպքում 300000 ռուբլի։ ՌԴ-ն ոչ մի կոմունալ չի վճարում, և բանկերին չի ստիպում ժողովուրդին վարկային արձակուրդ տրամադրել։ Իր ժողովուրդի համար ինքնաթիռ չի հատկացնում անվճար տոմսերով, որ վերադառնան տուն և բոմժի կարգավիճակում չմնան այլ երկրներում։ Իսկ մեր աղքատ երկիրը տրամադրեց, ոչ մեկ անգամ, դրա հետ մեկտեղ այլ երկրից վերադարձող անձանց 14 օր պահեց ու պահում է մինչ այսօր ամեն հարմարություն և սնունդ տրամադրելով, էլ չեմ ասում, մի այլ ջերմ վերաբերմունք ցուցաբերելով։
Շնորհակալ եղեք ՀՀ կառավարությանը։ Փառք տվեք Աստծուն որ Նիկոլի թվին աշխարհ եկավ այդ վտանգը։ Դուք չեք էլ պատկերացնում թե ինչքան հոգատար ձեռքերում եք գտնվում։
Դիմում եմ այն մարդկանց, որոնք ծախվում ու ծառայում են ներքին թշնամուն։ Կորոնավիրուսը մարզանք է գլոբալիստների համար, թող այս ամենը խաղ ու պար չթվա ձեզ, սա դեռ ժուռնալն է։ Վերջ տվեք ձեր ծառայությանը! Թատրոնները փակ են, դերասանները տանը նստած, միայն դուք եք, որ բեմից չեք իջնում ու թույն եք թափում։ Աստված հեռու պահի, եթե Հայաստանի մատը փուշ մտնի ում դռան շունն եք դառնալու? Ում եք պետք գալու? Ասեմ իմանաք, ոչ մեկին!!!! Դուք դառնալու եք վտանգավոր թափոն, որը պետք է վերացվի!!! Խելքի եկեք, գնահատեք ու հարգեք!!! Այս վտանգավոր մարտահրավերի ժամանակ ձեր պահելաձևը նման է բամբասանք ու թուխտ ու գիր անող նախանձ ջադուի, որ մի ոտով արդեն դժոխքում է, փոխարեն զխճա դեռ մի բան էլ վերջին ճիչը օգտագործում է վատություն անելու վրա, որի մահից հետո ողորմի ասելդ չի գալիս։
Այս համաճարակը ստիպեց մարդկանց այլ կերպ նայել կյանքին։ Չապրել ուտելու կամ հագնելու համար, այլ աշխարհը զգալու և ինչ որ բան տալու համար։
Սիրում եմ ձեզ, առողջ եղեք, բարին ձեր և մեր հետ։
Կդիմանանք!
Կգնահատենք!
Կապրենք!
#ՀՀԿԿԿ
ՄԵՐԻ ՏՈՄՈՅԱՆ