Մի տատիկի Երևանի եսիմ որ թաղապետարանը օգնություն ա տվել։ Տատիկը եկել ա կառավարության առաջ, օգնությունը շարել ա սկամեյկին, ասում ա «սա կոխեք ձեր…» ոբշմ ասում ա «էս ինձ ձեռ ե՞ք առել, ի՞նչ մի պարենային ապրանքներ եք տվել, փող տայիք, ես իմ հարցերը լուծեմ»։
.
Հարցերը լուծել ասելով ի նկատի ունի երևի, որ սնունդ մնունդի կարիք չունի, ասենք եսիմ…, կարող ա, չգիտեմ ինչ հարցեր ունի լուծելու։ Սկի ինքն էլ չասեց։ Գոնե մի հարց ասեր, որը ուզում էր լուծի։ Ասեր դեղորայքի կարիք ունեմ, էլի մի բան ասած կլիներ, բայց եթե դեղորայքի կարիք կա, հենա սնունդ են տվել, էդ սննդի վրա խնայած գումարով կարելի ա դեղորայք առնել։
.
Ես տատիկներից շատ բան չեմ հասկանում, վիդեոն նկարող լրագրողն էլ բան չհասկացավ։ Ասում ա այ տատիկ ջան, հենա նորմալ սնունդ են տվել, առել, բերել են, որ դու տանից դուրս չգաս, չվարակվես։ Բայց տատիկը անդրդվելի էր։ Ասեց «կրակն ե՞նք ընկել սրանց ձեռը, տալիս էին, թող փող տային, ձեռ ե՞ն առել, հեսա սա հավաքում եմ գնամ ազգային ժողով»։ Սրանք երևի կառավարությանը նկատի ուներ, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ էդ փողը հարկատուներինն ա, կառավարությանը չի։
.
Սա մեդալի էն հակառակ կողմն ա, որը ցանկացած օգնություն տալուց լինում ա։ Մարդիկ(էդ հակառակ կողմի մարդիկ) օգնություն ասելով ոչ թե նկատի ունեն կարիքը մեղմելու միջոցառում, այլ «շնից մազ պոկելու»։ Ու երբ իրենց ուզած մազը չեն պոկում, այ տենց ա լինում։ 88 թվին էլ էր տենց։ Ում գլխին փլված տուն ու զոհված ընտանիք, ով էլ երկրաշարժի էպիկենտրոնից 100-300 կմ հեռու տեղից հելե եկել էր, ասում էր ես գյումրեցի եմ, ինձ օգնություն տվեք։ Ինչքան մարդ տարավ իրա բարեկամին գրանցեց Գյումրի, Վանաձոր ու Սպիտակ, որ մի բան քերի։ Ու քերեցին։
.
Ինչքան աղետից տուժած մարդ մնաց օդում, որովհետև շուստրիները գալիս մի քանի բնակարան էին քերում, իրենց բարեկամներին դեմ էին տալիս արտասահմանցի բժիշկները բուժեն։ Իրենց էլ սնունդ տային` կասեին ձեռ ե՞ք առել արա, փող մող տվեք, ի՞նչ կաղամբ արա, կաղամբը դու կեր։
.
Չէ, սենց ռեակցիան չի նշանակում, որ համատարած օգնություն չպետք ա բաշխվի։ Պետք ա բաշխվի, ոնց որ աղետի գոտուն էր պետք օգնել։ Պարզապես սենց դեպքեր լինելու են։ Лес рубят — щепки летят։