«Կաթողիկոսը չէ, Հռոմի պապն էլ հայտարարություն անի, ժողովուրդն իր հիշողությունն ու դիրքորոշումն ունի. բաներ կան, որոնք աններելի են, բաներ կան, որոնք դաջվել են մարդկանց հիշողության մեջ ու եթե նույնիսկ հազարավոր մեդիաներ հատուկ քարոզչություն անեն, մարդկանց հիշողությունը չի ջնջվի»,

Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Նշենք՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երեկ հայտնել է, որ կարևոր է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը: «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»,- ասել է Վեհափառը։

Հրանտ Վարդանյանը շեշտեց՝ կաթողիկոսի գործն աղոթելն  ու մտածելն է բոլորի, ոչ թե ընտրովի մարդկանց համար: «Կաթողիկոսը պետք է 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ դուրս գար ու կանգներ ժողովրդի կողքին, կասեցներ կրակոցները. այդ դեպքում  աստվածահաճո քայլ արած կլիներ, բայց նա չարեց դա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/241081.html?fbclid=IwAR0rUSqD3aSOFFz2xKMAuCSkexK10MGoeawwDGI0fnPt1c3lu13VfW5sFgo

© factor.am