Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկոյան շատ սուր ցավերով տեղափոխվեցի հիվանդանոց։ Ախտորոշեցին աջակողմյան թոքաբորբ և թթվածնային քաղց։Այսօր համեմատաբար լավ եմ զգում ։ Առողջապահության նախարարը այցելեց ինձ ։ Նա ինձ խոստացավ ,որ ամեն ինչ բացահայտելու է »։