Բ Գարեգինին աստվածացնող, Եկեղեցին պաշտող մարդիկ արդեն մի ամիս ա՝ բորենիների ոհմակի պես շրջապատել ու հոշոտում են մի հղի կնոջ. Էս ա՞ ձեր պաշտած եկեղեցին ձեզ սովորացրել

Արթուր Կուկոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բ Գարեգինին աստվածացնող, Եկեղեցին պաշտող, ազգային ավանդույթները կարևորող, ընտանիքը սրբացնող մարդիկ արդեն մի ամիս ա բորենիների ոհմակի պես շրջապատել ու հոշոտում են մի հղի կնոջ։

Մեծ ու փոքր, կին ու տղամարդ, լրագրող ու պաշտոնյա, ֆեյսբուքի ստատուսչի, ֆեյքեր ու ֆեյքերից ոչնչով չտարբերվող մանր-մունր շակալներ, շրջապատել ու կծոտում են, ով ոնց ու ինչքան կարողանում ա։

Էս ա՞ ձեր պաշտած եկեղեցին ձեզ սովորացրել, ընտանիքի՝ մոր ու կնոջ մասին ձեր պատկերացումներն էս ե՞ն, ամբաստանյալ Քոչարյանի ազատության համար անհանգստացած Բ Գարեգինի հոտ»։