Ես ուրախ եմ, որ այս սթափեցնող միջադեպը եղավ։ Աստված չտար ավելի լուրջ բան լիներ։ Հիմա եկել է շուշաթղթելու ժամանակը։ Չի կարելի այսպիսի լրտեսներով ու կադրերով ճանապարհ գնալ։ Խորհուրդ կտամ վարչապետին, որ կասկածյալների շրջանակից ոչ մեկ այս գիշեր չքնի։ Պետք է լուսադեմին հնչեցնել անուններ’ պատասխանատուների, կատարողների։ Ցանկալի կլինի, որ լուսաբացին ժողովուրդը տեսնի պատիժը։