ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհիս բանին տեսեք․

Տիրություն արածներդ գողացված դիզելով մարտական մեքենաներով ու գոմեշի մսով պահված բանակ չի՞ եղել, ասֆալտը քերած ու տարիներով չլցոնված միջպետական ճանապարհներ չե՞ն եղել, վերջիվերջո 16 000-ով ապրող թոշակառուներ չե՞ն եղել, 2000-ականներից մինչև ձեր իշխանության վերջին օրը էդպես էլ իրենց հասանելիք բնակարանները չստացած մանկատան սաներ չե՞ն եղել։
Եկել՝ տիրություն անելուց են խոսում»։