«Նիկոլ Փաշինյանն ու նրա հովանավորներն են կործանում մեր պետականությունը», այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը, արձագանքելով քաղաքագետին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկապես` մի երկու խոսք, որովհետև այս «լուսապայծառ ճակատի» համար երկար խոսելը շատ մեծ պատիվ կլինի։

Տղա ջան, ցանկություններդ շատ են, բայց դա չի նշանակում, թե դրանք իրականություն դառնալու շանս ունեն։

Սա ականջիդ օղ արա և փորագրիր քթիդ, որպեսզի աչքիդ առաջ լինի։

Եվ` երկրորդ. ձեր ընտանիքում ժառանգակա՞ն են պնակալիզությունն ու լավը չտեսնելը…»: