Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Էս էն պահն է,որ լալկվել եմ: Իմ խորին հարգանքն ու ակնածանքն եմ ուզում արտահայտել Ծիծեռնակաբերդ գնացած 82-ամյա ծերունուն,որն ուզում էր հարգել զոհերի հիշատակը, որին այդպես էլ ոստիկանները չթույլատրեցին բարձրանալ հուշահամալիր:

Մյուս կողմից չպետք է մեղադրել ոստիկաններին, նրանք կատարում են պարետի որոշումը, նրանք կատարում են իրենց աշխատանքը: Գուցե կարելի՞ էր բացառություն անել, չգիտեմ: Այս ծերունին մեր խղճի ու արժանապատվության խտացումն է:

Այս ծերունին ապտակ տվեց քոչարյանական կույտի կոյուղաջրի աղջիկներին,որոնք նույն տեղում իրենց պահեցին անպատկառ ու սանձարձակ: