Հաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է բնակչի եւ գազի տեսուչի զրույցը.

«Բաժանորդ-Բարև ձեզ,մեր տան գազի գումարը երկու ամսվա համար կազմել է մոտ 80.000 դրամ,կինս չի աշխատում,հիվանդ է,ունեմ 2 անչափահաս երեխա,ինքս չեմ աշխատում վերջին 2-3 ամիսները… կա ամենօրյա հացի խնդիր,հնարավո՞ր է,որ հիմա 30.000 վճարեմ,իսկ մյուս մասը ամսվա վճարի հետ կես կես մուծեմ;եթե պետք է,գամ դիմում գրեմ..

Գազպրոմի տեսուչ-Ոչ,բացարձակ չի լինի,պարտադիր պետք է ամբողջ գումարը մուծել,ոնց եք դա անելու,մեզ չի հետաքրքրում…

Բաժանորդ-…ոնց կարելի է այսքան չսիրել ազգին…

Գազպրոմի տեսուչ— այ ընկեր,մի փիլիսոփայեք,մուծեք,ապրիլի 27ին անջատելու եմ…»։