Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում է կառավարության կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, ի պատասխան Tert.am–ի հարցի, թե ինչ հիմքով է աշխատանքից ազատվել Վալերիյ Օսիպյանը, ասաց.«Իր դիմումի համաձայն»:

Հիշեցնենք, որ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Վալերիյ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ: Սակայն, Tert.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 3-ին Օսիպյանը աշխատանքի չէր ներկայացել:

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն Օսիպյանը հերքել էր:

 

Prime Minister Nikol Pashinyan has signed a decision to dismiss Valeriy Osipyan from the post of chief adviser to the prime minister, the government website reports.

«Guided by Article 10 (10) of the Republic of Armenia Law on Public Service:

Release Valery Osipyan from the post of Chief Adviser to the Prime Minister, «the decision reads.

Prime Minister’s Spokesman Vladimir Karapetyan, in response to a question from Tert.am on the basis of which Valery Osipyan was fired, said: «According to his application.»

It should be reminded that on May 10, 2018, Valery Osipyan was appointed Chief of the Armenian Police, and on September 18, 2019, he was relieved of the post of Chief of the Armenian Police. On the same day, by the decision of the Prime Minister, Valery Osipyan was appointed Chief Advisor to the Prime Minister of the Republic of Armenia. However, it became immediately clear that Osipyan went on vacation from September 20 to October 2 inclusive. However, Tert.am wrote that on October 3, Osipyan did not go to work. Rumors came later that he had resigned, but Osipyan had denied it.