Ինչպես հայտնում են ճապոնական լրատվամիջոցները, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սրտի վիրահատություն է տարել, սակայն այն անցել է անհաջող և այժմ Հյուսիսային Կորեայի առաջնորդը գտնվում է «բույսի» վիճակում :

Ըստ հայտնի տեղեկությունների՝ ապրիլի սկզբներին գյուղերից մեկը այցելելիս Կիմ Չեն Ընը բռնել է կրծքից և ընկել: Վերջինս հոսպիտալացվել է ու անհետաձգելի բժշկական օգնություն ստացել: Բժիշկներն անգամ բուժօգնության համար դիմել են Չինաստանին, որտեղից մի քանի օր առաջ մասնագետների խումբ է մեկնել Հյուսիսային Կորեա: Մինչև չինացի բժիշկների ժամանումը հյուսիսկորեացի բժիշկը հիվանդանոցում Կիմ Չեն Ընի սրտի վիրահատություն է կատարել, սակայն այն անհաջող է ավարտվել՝ բժշկի ավելորդ հուզմունքի և պացիենտի գերճարպակալման պատճառով: