Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Քիմ Քարդաշյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ինքը գնահատում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, նշել է.

«Այո, դա կարող է արդյունավետ լինել: Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»: