armlur.am— ը գրում է. Ապօրինի զենք պահելու եւ սեփական ձեռքերով ինքնադատաստանի գնալու հարցը շարունակում է խնդրահարույց ու մտահոգիչ մնալ հասարակության համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ վանաձորյան սպանդի հայտնի իրադարձությունները` հոկտեմբերի 3-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը գաղտնի խորհրդակցություն է անցկացրել եւ կոնկրետ ապօրինի զենք պահելու հարցով խիստ հայտարարություն արել:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության աշխատակազմին էր ներկայացրել կառույցի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին: Նշանակումից հետո ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատտարը հանդիպումներ էր ունենում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ եւ, ահա, հոկտեմբերի 3-ին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ կոնկրետ զրույց ունեցել նրանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել փակ գաղտնի այդ խորհրդակցությունից: Մասնավորապես, Արման Սարգսյանը ասել է, որ բոլորը իր համար հավասար են, ոստիկանապետն ու շարքային ոստիկանը, օպերլիազորը հավասար են իր համար եւ ծանոթ-բարեկամ չկա: Ավելին, վերջինս հայտնել է, որ իր բոլոր ընկերները արվեստի մարդիկ են, եւ ինքը ոստիկան բարեկամներ չունի, որ որեւէ մեկի համար միջնորդի կամ առաջ տանի. «Ուստի ով աշխատի, նա էլ կգնահատվի» :

Նկատենք, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, եթե ինքը նախարար է, դա չի նշանակում, որ միայն ոստիկանապետերի հետ է աշխատելու, այլ անգամ շարքային ոստիկանին կանչելու է իր մոտ եւ նրան անձամբ է լսելու:

Ի դեպ, Արման Սարգսյանը փակ գաղտնի խորհրդացության ժամանակ բավականին խիստ անդրադարձել է ապօրինի զենքին եւ նշել է, որ պետք է հանցագործներին շատ խիստ պատժենք, իսկ, ահա, ապօրինի զենքի մասով շեշտադրել է, որ ինչքան ապօրինի զենք կա, պետք է հայտնաբերվի:

Ասել է թե` ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը եւս ապօրինի զենք պահելու հարցը համարել է խնդրահարույց: Իսկ ի՞նչ ունենք այսօր:

Մոր հարցը

Մինչ իրավապահ համակարգը խորհրդակցություն է իրականացնում եւ պաքար է տանում ապօրինի զենքերի հայտնաբերման եւ պատասխանատուներին պատասխանատվության կանչելու հարցում, վրեժի ծարավը գտնում է եւ ըստ նպատակի օգտագործում հենց ապօրինի զենքը: Կատարվածի վառ ապացույցը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած սպանդն էր, որի հետեւանքով 3 անձ սպանվեց:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 23:55-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Միչուրինի փողոցի տներից մեկը բժիշկների հերթապահ խումբ է մեկնել, որտեղ հայտնաբերվել են երկու երիտասարդի դի: Նույն հասցեից Լոռու մարզի 6 բնակիչներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ եւս մեկ անձ մահացել էր: Այսինքն` մեկ գիշերվա մեջ 3 զոհ:

շարունակությունը այստեղ