ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի փոխանցմամբ, վիրահատությունը բարեհաջող ավարտվել է: Մանրամասներ ԲԿ-ից չեն հայտնել, մասնավոապես, թե ինչ վիրահատություն է արվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան, Քոչարյանին հետազոտության նպատակով առավոտյան դարձյալ տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը NEWS.am–ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանին հնարավոր է վիրահատեն. «Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի»: