Այսօր` սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։10-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 29-ամյա Միքայել Եփրեմյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ «Աֆոնա» հարսանյաց սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել արական սեռի հետիոտնի։

Վարորդը փոխուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց՝ գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լրատվամիջոցի թղթակցին դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը զինվորական էր։