Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, մեր երկրից հեռանալուց հետո շարունակում է կիսվել այստեղ ստացած իր տպավորություններով և արված լուսանկարներով:

38-ամյա հեռուստաաստղը Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընթրիքից մի լուսանկարով՝ անելով հետևյալ գրառումը. «Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր:

Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»: