«.. Տարիներ առաջ նրանք խոշտանգվել են մոր կողմից, ինչից հետո տեղափոխվել են մանկատուն, նրանցից մեկին 7 տարեկան հասակում մայրը դանակահարել է, ինչի համար և դատապարտվել է: Կասկածյալ Հրաչ Գ.-ի մայրը 7-ամյա որդուն դանակով հարվածել է, ինչի հետևանքով նրա սրտի, ստոծանիի ու ստամոքսի հատվածում վնասվածքներ է ստացել:
Նրա որդիների վրա ընդհանուր թվով 58 և 65 սպիներ են հայտնաբերվել..

ոստիկանին սպանած երիտասարդների հարցում գլխավոր մեղավորները էն մարդիկ են, որոնք երկարատև, հետևողական և պարտադիր օգնության ձեռք չեն մեկնել էս երեխեքին, ու ցույց չեն տվել, որ դժվար մանկությունից հետո հնարավոր է վերականգնվել, ու ունենալ լուսավոր կյանք»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոսա Սարգսյան Ֆենդերը: