SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Սենիկ Ս.-ի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ոստիկանության Իջևանի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնի ծննդատան բժիշկները ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով իր հարսը՝ 23-ամյա Դիանա Մ.-ն, ով 32 շաբաթական հղի է եղել, ծննդաբերել է մահացած պտուղ և դրա մեջ մեղադրել է բժիշկներին, այդ թվում՝ մանկաբույժ-գինեկոլոգ, Իջևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վարդուհի Վ.-ին, քանի որ վերջինիս հորդորով են կեսարյան հատում արել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ միևնույն ժամանակ «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «32 շաբաթական մահացած պտուղ, նորմալ տեղեկացված ընկերքի շերտազատում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիաննա Մ.-ն: