Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել.

«Գյումրի ջան, շնորհակալ ենք մեզ այսքան ջերմ հյուրընկալելու ու այսքան ջերմ լիցքեր փոխանցելու համար:
Հատուկ շնորհակալ եմ Գյումրու Երիտասարդական Պալատ / Youth Palace CNCO/-ին ինձ ու Շուշանին հրավիրելու, ու մեզ դրական լիցքեր փոխանցելու համար: Ձեր արված աշատանքը հիանալի է, վստահ եմ որ կկարողանաք զարգացնել այն բոլոր նախագծերը, որ ընթացքի մեջ են:

Գյումրիում իսկական բում է, տուրիստական և տնտեսական: Մի քանի ժամվա ընթացքում տեսա զբոսնող խմբերի Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վանաձորից, Իջևանից և այլն:
Շատ մարդիկ մոտեցան, ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել, թեժացել ու ակտիվացել է:

Շարունակիր այսպես, սիրելի Գյումրի»: