Չլինելով մոլի նիկոլական, պետք է նշեմ, որ այս նկարը ինձ դուր եկավ։ Մարդը որպես ՀՀ հասարակ քաղաքացի իր հանգիստը նախընտրում է անցկացնել բնության գրկում՝ վայելելով հողի բնական բույրը, Աստծու ստեղծած մաքուր օդը, արևն ու գինին ընտանիքի հետ։ Ոչ ավելին, և չունի թաքցնելու և ամաչելու ոչինչ։
Թող ամաչեն նախկին և ներկա այն քաղաքական գործիչները, որոնք հանգիստն անցկացնում են սաունաներում՝ 1000$֊ոց կոնյակով և վիսկիով՝ իրենց աղջկա տարիքի աղջիկների հետ լողանալով ու անառակություն անելով, երկրի գումարները խաղատներում տանուլ տալով, և Աֆրիկաներում մարդասպանի խժռող բնազդն առյուծ ու փիղ սպանելու վրա սպառելու համար։
Իհարկե, դա մի քիչ հարիր չէ հրապարակել…