Հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «կլինիկական մահ», ապա ժամը 13:55-ին «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1,5 տարեկան Ա. Մ.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում տանը ընկույզ ուտելիս երեխայի մոտ առաջացել է շնչուղիների ասպիրացիա, ինչի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված և տեղում բուժոգնություն ստանալու ժամանակ երեխան մահացել է: