ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ համաքաղաքացիներիդ անբարո արարքի համար ինքդ քեզ վատ ես զգում։
Երբ անձամբ Վարչապետի ուշադրության կենտրոնում է Գյումրին, երբ նկատելի են օր-օրի փոփոխությունները մեր քաղաքում, երբ քաղաքով քայլելիս մարդկանց դեմքին ժպիտ ես նկատում, երբ երբեք զբոսաշրջիկների այսպիսի հոսք չի նկատվել Գյումրիում…
Վստահ եմ, որ իսկական Գյումրեցիներին կհանդիպեն և մռմռալով կհեռանան այդ մտքի և իրագործման հեղինակները։

Կներեք, բայց այլ խոսք չգտա ասելու։
#թոկիցփախածները»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով շիրմաքար են տեղադրել՝ «Մեռավ սուտ խոսալով» գրությամբ: