Ծերացումը հնարավոր չէ կանխել, սակայն այն կարելի է դանդաղեցնել ու նվազեցնել տարիքի հետ առաջացող արտաքին փոփոխություններ․ մաշկին կնճիռների, տարիքային բծերի, սև կետերի առաջացումը։ Այս խնդիրների դեմ կարելի է պայքարել բնական միջոցներով ու շատ ավելի արդյունավետ, քան գնված կոմերցիոն միջոցներն են։
Այս բաղադրատոմսի պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը 2 բաղադրիչ՝
• Կես թեյի գդալ օրգանական կիտրոնի հյութ
• 1 ձվի սպիտակուց։
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցը լցնել տարայի մեջ ու հարիչով հարել՝ մինչև այն պնդանա։ Ավելացնել կիտրնի հյութը ու կրկին հարել։
Մաշկը լվանալ ու չորացնել։ Պատրաստի խառնուրդը քսել մաշկին ու պահել 10-15 րոպե։ Դիմակը լվանալ տաք ջրով ու քսել խոնավեցնող միջոց։
Լավագույն արդյունքների համար կարելի է այս դիմակը կատարել շաբաթը 2-3 անգամ։