Tert.am-ը գրում է.

Շատերի համար իմ որոշումն անակնկալ էր: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ ես զբաղվեմ ոչ միայն հասարակական գործունեությամբ, այլև՝ քաղաքական: Ես սիրում եմ օգնել մարդկանց, բայց արդեն նշել եմ՝ պետությունն այսօր ծանր հիվանդ է: Այս պահին առաջին տեղում մեր երկրի վիճակն է,այդ պատճառով էլ որոշում կայացրեցի զբաղվել քաղաքական բժշկությամբ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ասել է «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով իր վերջին հայտարարությանը, ըստ որի՝ դադարեցնում է իր մասնագիտական գործունեությունն ու մտնում քաղաքական դաշտ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական-հոգեկան վիճակին, որի մասին բազում հայտարարություններ է արել, Մարինա Խաչատրյանը նշել է. «Ե՛վ ինձ, և՛ բազմաթիվ քաղաքացիների համար կասկածելի է Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջական վիճակը: Անգամ կան տեսանյութեր, լուրեր, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հոգեմետ դեղեր է ընդունում: Սակայն վերջերս, Հ1-ի եթերում Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը խոսեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հոգեկան առողջության մասին: Սա ինձ համար անթույլատրելի է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ