Հղի կինը, ով կեսարյան հատման համար պառկել էր վիրահատական սեղանին, ցնցել է բժիշկներին: Երբ բժիշկները կտրվածք են արել, հայտնաբերել են, որ նրա արգանդը դատարկ է:

37-ամյա կնոջ հղիությանը հետևել էր Կաբո Ֆրիոյից մի մանկաբարձուհի, ով էլ նրան ուժեղ ցավերի ժամանակ հիվանդանոց էր հասցրել:

Կնոջը հետազոտել էին և եկել այն եզրակացության, որ նա հղիության 41-րդ շաբաթում է գտնվում:

Երբ բժիշկները չէին կարողացել լսել երեխայի սրտի զարկերը, կնոջը շտապ վիրահատարան էին տեղափոխել:

Ինչպես պատմել է կնոջ ամուսինը, դա նրա երկրորդ «հղիությունն» է:

Անցած տարի նույնպես նա հղիացել էր, սակայն կորցրել էր երեխային, իսկ դրա մասին վկայող բժշկական փաստաթղթերն ամուսնուն այդպես էլ ցույց չէին տվել:

 

Այս դեպքը որպես կեղծ հղիություն է գրանցվել:

Դա հազվադեպ հիվանդություն է, երբ կինը տրամադրում է ինքն իրեն, որ հղի է, և նրա մոտ հղիության դասական ախտանիշներ են ի հայտ գալիս:

Անցած տարվա դեկտեմբերին բրազիլացի մեկ այլ կին էլ հիվանդանոցին մեղադրել էր իր երեխայի գողության մեջ, երբ արթնանալով կեսարյան հատումից՝ նրան ասել էին, որ հղիությունը կեղծ է եղել:

 

19-ամյա Լաենան պնդել է, որ հղիության 38-րդ շաբաթում է գտնվել, պարբերաբար բուժզննումներ է անցել, իսկ բուժքույրը նույնիսկ չափել է երեխայի սրտի զարկերը:

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հղիության վերջին շաբաթում կնոջը ՈւՁՀ-ի ժամանակ հայտնել են, որ աղջիկ է ունենալու, որի քաշը 3 կիլոգրամ է:

Նրանք ամուսնու հետ նույնիսկ որոշել են երեխայի անունը և նրա համար 3000 դոլար արժողությամբ հագուստ և կահույք են գնել: