«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բողոքի բազմաթիվ ցույցերի եմ մասնակցել, բայց ինչ տեսա այսօր շատ ծիծաղելի էր:

Ոստիկանությունը բերման էր ենթարկում ցույցի մասնակիցներին: Առաջին անգամ տեսա, որ կազմակերպիչների ղեկավարը վազքով փախչի: Խոսքը Սաղաթելյան Իշխանի մասին է, որը ճողոպրում էր, ինչպես իրենք են ասում՝ կայծակնային արագությամբ:

Նախկինում ընդդիմության ոչ մի ղեկավար այդպիսի նվաստացուցիչ քայլ չի կատարել: Շենք գրավողին նայիր»: