ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությամբ՝  մինչև Անդրանիկ Քոչարյանի արտահայտած միտքը  շրջանառելը, պետք է հաշվի առնել, որ ընդդիմության  թե՛ գործողություններով, թե՛ հնչած բռնության կոչերով մենք գտնվում ենք շատ ծայրահեղ վիճակում։

«Ինչպես ինձ էիք նոր հետապնդում, շատ կուզենայի, որ այդպես հետապնդեիք Ընդդիմության ընդհանուր թեկնածու Վազգեն Մանուկյանին և մյուսներին ու այդ հարցադրումները տաք, որ ամեն հանրահավաքի ժամանակ բռնության, ապստամբության, շենքեր գրավելու կոչեր ու պատրաստակամություն են հայտնում։ Ինչ վերաբերում է պարոն Քոչարյանի ասածին, կարծում եմ՝ օրինակ, նոյեմբերի 9-ի գիշերը, այն գործողությունները, որոնք տեղի ունեցան և ուղղորդվում էին ընդդիմության տարբեր թևերի կողմից։ Դրանք կարող էին ավելի կոշտ արձագանք ստանալ և ԱԺ նախագահի կյանքին վտանգ չսպառնար, և կառավարության շենքում աշխատակիցների նկատմամբ բռնություն տեղի չունենար, չգիտես ինչու, որևէ մեկը չի խոսում խոսնակի նկատմամբ տեղի ունեցած բռնության մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։