SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է Արարատի մարզի բնակիչ 18- ամյա Վռամ Հովհաննիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 14-ին Վեդի-Երևան միջհամայնքային ճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի սկզբնամասում երկաթգծի ուղեփակոցի մոտ վրաերթի ենթարկվելուց հետո, երբ մասնակցելիս էր եղել ընկերոջ բանակի քեֆին: Իսկ ինքն էլ 2 օրից պետք է մեկներ ծառայության:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին վրաերթ-վթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:

Մանրամասները՝ այստեղ։