10-ամյա Արմեն Պետրոսյանը փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. մարզպետ

Լուսանկարներում Արմավիրի մարզի Արգինա համայնքի տասնամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն է, ով այս տարիքում առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով ու խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական- հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ ու դիպլոմ»:

Հարկ է նշել, որ նման երևույթները բացառիկ են մեր կյանքուն, քանզի հաճախ տարիքով մեծ մարդիկ անգամ նման պարագաներում չեն կողմնորոշվում, իսկ այս փոքրիկ հայորդին մեծ սխրանք է գործել: