ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել ենք պատերազմում անմահացած եղբայրներ Գևորգ և Կարեն Գևորգյանների տուն՝ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Գևորգի դուստրը՝ Արևիկը, 1.5 տարեկան է։ Եղբայրները ծառայում էին Ոստիկանության զորքերում»,- գրել է Աննա Հակոբյանը:

Նա նաև Գեւորգ Գեւորգյանի դստեր հետ լուսանկար է հրապարկել և կից գրել. «Պատերազմում անմահացած Գեւորգ Գեւորգյանի ձագուկը՝ Արեւիկը»