38 սենատոր նամակ է ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ապրիլքսանչորսյան իր առաջիկա ելույթի ընթացքում 1915 թ-ին տեղի ունեցածը բնութագրել «ցեղшu պանություն» եզրույթով։ «Պարոն նախագահ, խս տորեն պահանջում ենք,որպեսզի պաշտոնապես ճանաչեք Հայոց ցեղшu պանության իրողությունը։ Նախկինում Դուք Հայոց ցեղшu պանությունը դш տապարտել էիք որպես ցեղшu պանություն, այդ թվում նաև 2020 թ-ի ընտրարշավի ժամանակ։ Կոչ ենք անում նույնը անել որպես նախագահ ևս»,- գրված է նամակի ներածական բաժնում։ Ներկայացնելով 1915- 1923թթ տեղի ունեցածի մասին համառոտ տվյալներ՝ ամերիկյան օրենսդիրի վերին պալատի անդամները շեշտում են նաև, որ միաբան են հայ համայնքի և աշխարհի հայերի հետ՝ նш հատակներին ոգեկոչելու հարցի շուրջ։ Սենատորները հիշեցնում են, որ ներկայիս վարչակազմի հանձնառություններից է՝ ամերիկյան քաղաքականությունը կառուցել ամերիկյան արժեքների վրա և հարգանք դրսևորել մարդու իրավունքների հանդեպ։ Սենատի արտաքին կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնած նամակի հեղինակները հիշեցնում են նաև, որ երկու տարի առաջ ԱՄՆ օրենսդիրի զույգ պալատները դш տապարտել են Հայոց ցեղшu պանությունե: