Ստացա մի զանգ ինձ համար անծանոթ հեռախոսահամարից… չդիմացա, արցունքներս սկսեցին խեղ դել: Սոնա Վարդանյանի ՀՈՒԶԻՉ պատմությունը, որն անտարբեր չէր թողնի ոչ ոքի

Սոնա Վարդանյանն իր էջում գրել է. Այսօր ուզում եմ ձեզ պատմել մի դեպք, որն անտարբեր չէր թողնի ոչ ոքի : Մոտ 1 ամիս առաջ էր, երեկո: Ստացա մի զանգ ինձ համար անծանոթ հեռախոսահամարից: Լսվեց հուսահատված մի ձայն՝ Սոնա քույրիկ, դուք եք? Անունս Արարատ է, տասնութ տարեկան եմ, ապրում եմ Հայաստանում, Արագածոտնի մարզի Արտենի գյուղում: Սովորում էի Երևանի պետական թատրոնի ու կինոյի ինստիտուտում, պատրաստվում էի լինել ռեժիսոր, սակայն զո րակոչման պատճառով ուսումս կիսատ մնաց։ Լսել եմ, որ օգնում եք իմ պետ տղաներին, ովքեր կորցրել են Արցախյան պատ երազմում ձեռքերը և ոտքերը: Ես էլ ոտքերս կորցրեցի… Որքան էլ այս վերջին իրադարձություններն ինձ կոփել էին, մեկ է չդիմացա, արցունքներս սկսեցին խեղդել:

Հավաքեցի ինձ և փորձեցի սփոփել Արարատին: Գիտեի, որ միջոցներ չկան: Ողջ հավաքված գումարը բավականացնում էր միայն մեր երեք տղաներին, ում արդեն սպասում էինք Պրահայում: Այդ օրը չստացվեց նույնիսկ մեկ ժամ քնել, արցունքները թափվում էին շարունակ… Եթե այժմ չօգել, Արարատը վերջնականապես կկորցնի իր հավատքը կյանքի և ապագայի հանդեպ: Ոտքեր կորցրեց, հոգին էլ կմ եռնի… Իսկ այսօր հպարտությամբ ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ ձեր ու մեր բարերարների շնորհիվ Արարատը մյուս շաբաթ նունպես ժամանում է Պրահա՝ որ ստանա բարձրակարգ պրոտեզավորում ու վերականգնում: Այո, այդ ամեն ինչը միայն մեր բոլորիս ջան քերով, ձեր նվիրատվությունների և ոչ անտարբերության շնորհիվ, որի համար ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել: Հայրենիքիս հետ՝ Սոնա Վարդանյան